Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեր սամբիստների բարձր վարկը

Մեր սամբիստների բարձր վարկը
20.02.2018 | 02:38

Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան (FIAS) հրապարակել է աշխարհի առաջնակարգ սամբիստների 2017 թ. վարկանիշային դասակարգման ցուցակը: Դրանում բավական թիվ են կազմում ինչպես մեր երկիրը ներկայացնողները, այնպես էլ այլ երկրների դրոշների տակ հանդես եկող հայազգի մարզիկները: Նշենք, որ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գլխավորում է 52 կգ քաշային կարգը ներկայացնողների ցուցակի վերին հորիզոնականը: 62 կգ քաշայինների կարգում երկրորդն է Բելառուսը ներկայացնող Վահե Թութխալյանը: Այսպես ասած մրցանակային եռյակում է և Անժելա Գասպարյանը, որը հանդես է գալիս +80 քաշային կարգում ու ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը:


Առիթից օգտվելով՝ միջանկյալ նշենք, որ օրերս Մինսկում ավարտվել է այդ երկրի սամբոյի առաջնությունը, որը միաժամանակ աշխարհի գավաթի խաղարկության փուլ է: Հանդես են եկել հայազգի տասը սամբիստներ: Նրանցից չորսը ներկայացրել են Հայաստանը, երկուական հոգի՝ ՈՒկրաինան ու Ռուսաստանը, մեկական հոգի՝ Հունաստանն ու Բելառուսը:
Հինգերորդ անգամ աշխարհի գավաթակիր ու Բելառուսի (նույնպես հինգ անգամ) չեմպիոն է հռչակվել Վահե Թութխալյանը: Ինչպես հայտնի է, նա աշխարհի քառակի չեմպիոն, գյումրեցի Գուրգեն Թութխալյանի որդին է:


Մեծահասակների գորգ փայլուն նորամուտ է ունեցել երիտասարդների 2017 թ. աշխարհի չեմպիոն, տասնութամյա Գեորգիուս Մարգարյանը (Հունաստան): Նա անգերազանցելի է եղել մարզական սամբոյի 74 կգ քաշային կարգում: Ի դեպ, մեր այս երիտասարդն էլ է ներկայացնում մարզական ընտանիք, նրա հայրը աշխարհի չեմպիոն ու գավաթակիր Աշոտ Մարգարյանն է:


Երրորդ ոսկե մեդալը նվաճել է ՈՒկրաինան ներկայացնող, 2017-ի Եվրոպայի փոխչեմպիոն Ռազմիկ Տոնոյանը, որը մրցել է +100 կգ քաշային կարգում (մարտական սամբո):
Հայազգի մարզիկները ևս երկու մեդալ են նվաճել: Դավիթ Պետրոսյանն ու Գալինա Համբարձումյանը արժանացել են բրոնզե մեդալի: Առաջինը 82 կգ քաշային կարգում ներկայացրել է Հայաստանը (մարտական սամբո), երկրորդը հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո (72 կգ):


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ